Կարևոր իրադարձություններ

Գարեգին Բաղրամյանի նշանակումը ՀԾԿՀ նախագահի պաշտոնին նշանակում է, որ հույս չի լինելու, որ գազի կամ էլէներգիայի սակագները կնվազեն. «Ժամանակ»

13 Ապրիլ, 2019 09:16
Գարեգին Բաղրամյանի նշանակումը ՀԾԿՀ նախագահի պաշտոնին նշանակում է, որ հույս չի լինելու, որ գազի կամ էլէներգիայի սակագները կնվազեն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Գարեգին Բաղրամյանին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնին նշանակելու գործում էական ազդեցություն են ունեցել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ով այսօր էլ փաստացի վերահսկում է Հայաստանի գազամատակարարման համակարգը, ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանը և «ՄՏՍ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Բաղրամյանը նախկինում էլ է եղել ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետն ու տարբեր թելերով կապված է եղել «Գազպրոմ Արմենիայաի», ՀԷՑ-ի ու հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների հետ, և այս նշանակումը ևս մեկ անգամ հուշում է, որ Հայաստանի քաղաքացները հույս անգամ չեն կարող ունենալ ունենալ, որ գազի կամ էլէկտրաէներգիայի սակագները կարող են նվազել»,-գրում է թերթը։

 

Լրահոս

Դիտել ավելին