Կարևոր իրադարձություններ

«Հայաստանի իշխանությունների դեմ հոգեբանական եւ գաղափարախոսական պատերազմ է մղվում»

12 Ապրիլ, 2019 14:53
«Հայաստանի իշխանությունների դեմ հոգեբանական եւ գաղափարախոսական պատերազմ է մղվում»

Հայաստանի իշխանությունների դեմ հոգեբանական եւ գաղափարախոսական պատերազմ է մղվում։ Այս մասին ապրիլի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։

Նրա խոսքով՝ նախկին իշխանությունների ներկայացուցիչները դեռ անցյալ տարի էին հասկացել, որ չեն կարողանալու բանավեճի մեջ մտնել ու պահպանել ինչ-որ լծակներ։ Հիմա նրանք փորձում են իրենց համար արտոնություններ ապահովել հոգեբանական ու գաղափարախոսական պատերազմ վարելու միջոցով։

Արշակյանը կարծում է, որ նման պայմաններում Հայաստանի իշխանությունները պետք է ավելի կոշտ պայքար մղեն այդ ուժերի դեմ։ «Նրանք, ովքեր երկիրը հասցրել են նրա ներկայիս վիճակին, հասկանում են միայն ուժի լեզուն։ Թավշյա հեղափոխությունից հետո, որը ենթադրում է աստիճանական վերակառուցում, առանց պետության հիմքերի լուրջ շարժի, անհնար է խոսել փոփոխությունների մասին՝ նախկին կոռուպցիոներների առկայության պարագայում»,- նշել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին