Կարևոր իրադարձություններ

«Կրկին չեմ կարող համաձայնվել ՀՀ վարչապետի կարծիքին՝ այս անգամ Արցախի հարցով»

12 Ապրիլ, 2019 11:28
Հեղինակ՝ Տիգրան Խզմալյան
«Կրկին չեմ կարող համաձայնվել ՀՀ վարչապետի կարծիքին՝ այս անգամ Արցախի հարցով»

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կրկին չեմ կարող համաձայնվել ՀՀ վարչապետի կարծիքին՝ այս անգամ Արցախի հարցով։ Նա միանգամայն իրավացի է, պաշտպանելով Արցախի պատկանելիությունը Հայաստանին եւ հայ ժողովրդին, սակայն նրա փաստարկը, թե ՛՛ Ինչպե՞ս կարող է մարդը օկուպացնել այն տարածքը, որտեղ ինքը ծնվել է՛՛, իմ կարծիքով, շատ խոցելի է։ Նույնը ասում էր Պուծինը Ղրիմում, նույնը վաղը ասելու են մեզ թրքերը՝ Արեւմտյան Հայաստանի հարցով։ Խնդիրը ոչ թե ծննդավայրն է, այլ միջազգային իրավունքի հանցավոր խախտումը, որը տեղի ունեցավ 1921 թվականի մարտի 16-ի ապօրինի ռուս-թրքական պայմանագրի, իսկ չորս ամիս անց՝ բոլշեւիկյան կուսակցության ՛՛Կավբյուրոյի որոշման՛՛ միջոցով, որից հետո Արեւելյան Հայաստանը, Արեւմտյան Հայաստանը, Արցախն ու Նախիջեւանը միանգամայն անօրինական ձեւով բաժանվեցին Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ։ Դա նույնքան հանցավոր է եւ ապօրինի, որքան 1939 թ․ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի միջոցով Բալթյան երեք երկրների եւ Լեհաստանի բաժանումը ԽՍՀՄ եւ Գերմանիայի միջեւ, եւ հենց այս նախադեպի տրամաբանությամբ պետք է ներկայացվի եւ մերժվի ՀՀ կողմից միջազգային ատյաններում՝ նույն միջազգային օրենքի սկզբունքով։ ՀԵԿ-ը ամիսներ շարունակ բարձրաձայնում է սա, դիմելով ԱԺ եւ Կառավարությանը։ Վարչապետի ելույթը ցույց է տալիս, որ առայժմ ապարդյուն․․․»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին