Կարևոր իրադարձություններ

Սիրիական ճգնաժամի կարգավորման համար անհրաժեշտ է ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի միավորումը

16 Հոկտեմբեր, 2015 10:29
Սիրիական ճգնաժամի կարգավորման համար անհրաժեշտ է ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի միավորումը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Սիրիայում իրավիճակի քաղաքական կարգավորման համար անհրաժեշտ է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Պարսից ծոցի երկրների և Իրանի համատեղ աշխատանքը: ԵՄ գագաթնաժողովից հետո լրագրողների առջև ելույթ ունենալիս Օլանդը հայտնել է, որ ընդհանուր հանդիպումից առաջ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Սիրիայում, և նրանց հանդիպման արդյունքներն ամրագրվել են ընդհանուր հայտարարությունում։ «Քաղաքական գործընթացը պետք է հաստատվի, և ԵՄ 3 երկրները կգործեն մեկ ուղղությամբ։ Կլինեն, անշուշտ, շփումներ երկրների հետ, որոնց դա վերաբերում է առավելապես»,- ասել է նա։ Խոսքը տարածաշրջանի, Պարսից ծոցի երկրների և Իրանի մասին է, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի։

 

Լրահոս

Դիտել ավելին