Կարևոր իրադարձություններ

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակն Արամուսի դպրոցում պահպանվում է

11 Ապրիլ, 2019 15:15
Լարված ու պայթյունավտանգ իրավիճակն Արամուսի դպրոցում պահպանվում է

Այսօր ապրիլի 11-ին, Կոտայքի մարզի Արամուս գյուղի Վլադիկ Առաքելյանի անվան դպրոցի բակում շարունակվում է բողոքի ակցիան և դասադուլն ու գործադուլը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ դպրոցի մոտ հավաքված աշխատակիցները, երեխաներն ու նրանց ծնողները այսօր սպասում էին, որ ժամը 11։00-ին դպրոց պետք է այցելեր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

Ըստ աղբյուրի՝  զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին.

«Ամեն օր ասում են՝ մարզպետը գալու է գյուղ ու դպրոցի բակում հանդիպի մեզ հետ ու ամեն անգամ տարբեր պատճառաբանություններով մարզպետը հրաժարվում է գալ։ Այսօր էլ էին ասել, որ հանդիպում է տեղի ունենալու նրա հետ, բայց մարզպետի փոխարեն հանդիպման էր եկել մարզպետարանի կրթության վարչության պաշտոնյաներից Կարեն Հունանյանը։ Մենք Կ. Հունանյանին խնդրեցինք, որպեսզի մարզպետին փոխանցի, որ եթե նրանք երկու ոտքը դրել են մի կոշիկի մեջ ու փորձւոմ են տարբեր ձևերով, այդ թվում՝ վախեցնելով, ահաբեկելով, հասնեն նրան, որ տնօրեն մնա, ապա մարզպետը պետք է լավ իմանա, որ գյուղ կանգնի, գերան կկոտրի։

Ողջ գյուղը պահանջում է մեր կողմից սիրված ու գնահատված փոխտնօրենին նշանակեն տնօրեն, իսկ մարզպետը տնօրեն է նշանակում մի մարդու, ով, ինչ ա, թե թավշյա ու ոչ բռնի հեղափոխության ժամանակ քայլել է նրա հետ։ Մենք էլ ողջ գյուղով քայլել ենք մարզպետի հետ, հավատացել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշանակումը Ռ. Պետրոսյանին մարզպետի պաշտոնում ճիշտ որոշում էր. նա սատար կկանգի ողջ գուղին։ Ցավոք, ստացվեց հակառակը, հիմա մարզպետն արհամարհում է մեզ, փոխարենը ուզում է իր հետ քայլողին կարգել մեզ տնօրեն։ Մենք վստահ ենք, որ վարչապետ Ն. Փաշինյանին սխալ տեղեկատվություն են հաղորդել, հակառակ դեպքում խնդիրը վաղուցվանից կլուծվեր՝ ի շահ գյուղի, ի շահ երեխաների ու դպրոցի կոլեկտիվի»։ 

 

Լրահոս

Դիտել ավելին