Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483,5

  • EUR

    536,5
    544,5

  • RUB

    7,45
    7,65

Կարևոր իրադարձություններ

Հայաստանը և Ռուսաստանը փոխադարձաբար կնպաստեն զբոսաշրջիկների թվի ավելացմանը

11 Ապրիլ, 2019 11:15
Հայաստանը և Ռուսաստանը փոխադարձաբար կնպաստեն զբոսաշրջիկների թվի ավելացմանը

Հայաստանի զբոսաշրջային կոմիտեի և Ռուսաստանի զբոսաշրջության գործակալության միջև ստորագրվել է համատեղ գործողությունների ծրագիր: Նախանշված գործողություններով երկրները կավելացնեն միասնական զբոսաշրջային արդյունքը, զբոսաշրջիկների այցերը փոխադարձաբար կավելանան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանը՝ ամփոփելով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստը:

«Միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ որոշում կայացվեց, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի և Ռուսաստանի Դաշնության զբոսաշրջության գործակալության միջև ստորագրվի համատեղ գործողությունների ծրագիր՝ 2019-2021թթ համար: Փաստաթղթով նախատեսվում են մի շարք գործողություններ, որոնք կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի միասնական զբոսաշրջային արդյունքի ավելացմանը, այսինքն` զբոսաշրջիկների թվի ավելացմանը երկու ուղղություններով: Պետք է ձգտեն գործընթացներն այնպես իրականացնել, որպեսզի կարողանան ուղիղ կապեր ստեղծել տեղական զբոսաշրջային գործակալությունների միջև»,-ներկայացրեց փոխնախարարը:

Երկու կողմերը պետք է համատեղ ջանքեր գործադրեն, որպեսզի ազգային զբոսաշրջային արտադրանքները լայն տարածում ստանան անդամ երկրներում: Մասնավորապես այդ տարածումը պետք է տեղի ունենա տեղեկատվական թերթիկների, պաստառների և նմանատիպ այլ միջոցներով, որպեսզի խթանվի փոխադարձ այցելությունների քանակը: Ծրագրի մեջ մասնավորապես ներառված է, որ կողմերը պետք է իրար հետ փոխադարձաբար իրենց երկրներում հաստատված մարքետինգային ռազմավարությունների վերաբերյալ տեղեկատվություն փոխանակեն:

Փոխնախարարը նշեց, որ երկրները նաև պետք է ջանքեր գործադրեն, որ փոխանակվեն ուսուցողական ծրագրերով, մասնագիտական  կադրերով, լրագրողների փոխադարձ այցելություններ կազմակերպեն, որպեսզի զբոսաշրջության գրավիչ ուղղություններն ավելի հասանելի դառնան անդամ երկրներում: Գործողությունների ծրագիրը նախատեսված է 3 տարվա համար: «Կարծում ենք, որ այն էապես կավելացվի զբոսաշրջիկների փոխադարձ այցելությունների թիվը: Գործողությունների ծրագրի շրջանակում կհաղթահարվեն նաև որոշակի ընթացակարգային խոչընդոտներ, եթե լինեն»,-եզրափակեց փոխնախարարը:

Միջկառավարական հանձնաժողովի նիստը կայացել է Մոսկվայում ապրիլի 4-ին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին