Կարևոր իրադարձություններ

Փրկարարները կանխել են աշտարակի վրա բարձրացած քաղաքացու ինքնասպանության փորձը.(տեսանյութ)

10 Ապրիլ, 2019 22:26
Փրկարարները կանխել են աշտարակի վրա բարձրացած քաղաքացու ինքնասպանության փորձը.(տեսանյութ)

Ապրիլի 10-ին` ժամը 13:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել` ցած նետվելով Արարատի մարզի Արտաշատ քաղաքի նախկին նավթի գործարանի մոտակայքում գտնվող 7 հարկանի շենքերից մեկի տանիքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քաղաքացի Գ.Պ.-ն (ծնված 1993 թ.) ոչ սթափ վիճակում (ըստ իր հայտարարության) բարձրացել է հեռախոսակապի աշտարակի վրա և չի իջնում:

ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը կապ է հաստատել քաղաքացու հետ, ցուցաբերել հեռախոսային հոգեբանական խորհրդատվություն, որը, սակայն, քաղաքացու կողմից ընդհատվել է:   

Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների բացատրական աշխատանքների արդյունքում Գ.Պ.-ն ինքնակամ իջել է աշտարակից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին