Կարևոր իրադարձություններ

Ինչու են Փաշինյանի՝ Արմավիր այցից 1-2 օր առաջ փոսալցումներ կատարում. «Ժամանակ»

10 Ապրիլ, 2019 08:22
Ինչու են Փաշինյանի՝ Արմավիր այցից 1-2 օր առաջ փոսալցումներ կատարում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արմավիր կատարելիք այցից առաջ շտապ կարգով վերանորոգվում է Երևան-Արմավիր մայրուղին: Այդպես վարվում էին նախորդ նախագահների այցերից առաջ:

Ինչու են դա անում այցից բառացիորեն մեկ-երկու օր առաջ: Պատճառը առավել քան պարզ է. այդ փոսալցումները այնքան վատ որակի են, որ ասֆալտը մի քանի օրից քանդվելու է, և վարչապետ Փաշինյանը պետք է հասցնի գնալ ու վերադառնալ, քանի ասֆալտը տեղում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին