Կարևոր իրադարձություններ

«Ահաբեկվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը»

09 Ապրիլ, 2019 21:56
Հեղինակ՝ Աշոտ Ասատրյան
«Ահաբեկվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը»

Ռազմական փորձագետ Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ահաբեկվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Դավիթ Տոնոյանի վերջին հայտարարությունները մեծ չափաբաժին էին ադրբեջանական ռազմական ղեկավարության համար:

Հիմա էլ մեր նախարարի հայտարարությունը մեկնաբանում են՝ միջազգային ահաբեկիչների ոգով արած հայտարարություն: Պետություն, որը անմիջական կապի մեջ է ահաբեկիչների հետ, աջակցում է նրանց բոլոր հնարավոր ձևերով, փորձում է մեզ , որպես ահաբեկիչ ներկայացնել:

Հա , սովորեք, սրանից հետո միշտ ահաբեկվելու եք մեր ռազմական ղեկավարության հայտարարություններից:

Բայց լավ կհնչի միազգային հարթակներում, երբ Զաքիր Հասանովը արցունքների մեջ խեղտվելով հայտարարի՝ «Դավիթ Տոնոյանը մեզ ահաբեկում է, հասեք, փրկեք, օգնեք»:

 

Լրահոս

Դիտել ավելին