Կարևոր իրադարձություններ

Ալեն Սիմոնյանի պատասխանը՝ Արմեն Աշոտյանին

09 Ապրիլ, 2019 20:13
Հեղինակ՝ Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանի պատասխանը՝ Արմեն Աշոտյանին

 ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բաց նամակ Արմեն Աշոտյանին.

Հարգելի պ-ն Աշոտյան,
Կարդալով ձեր բաց նամակը և տեսնելով Ձեր շարունակվող, ես կասեի՝ խորացող մտահոգությունը, նկատելով այն փաստը, որ ձեր հասցեին հաճախակի ասվող արտահայտությունները, ըստ երևույթի մշտապես հաճույք են պատճառում ձեզ, նաև արձանագրելով Ձեր անմիջական ղեկավար Սերժ Սարգսյանի մշտապես առկա՝ նույնիսկ ձեզ համար տարօրինակ վարքագիծը, երբևիցե իրականում ընտրված չլինելու, բայց իրեն պաշտոններ և կոչումներ շնորհելու մոլուցքը, իրականության հետ կտրվող կապը և ստախոսությունը, ինչպես նաեւ հիմք ընդունելով Ձեր երկուսի նկատմամբ Հայ ժողովրդի հազարավոր որդիների հնչեցրած միանշանակ պահանջը՝ առաջարկում եմ երկուսիդ Աշոտյան լինել:

Արդյունքների մասին խնդրում եմ հրապարակային տեղեկատվություն ներկայացնել հասարակությանը։

Հարգանքով՝ Ա.Սիմոնյան»:

 

Լրահոս

Դիտել ավելին