Կարևոր իրադարձություններ

Դավիթ Սանասարյանը դատարան է հրավիրվել հարցաքննության

09 Ապրիլ, 2019 13:11
Դավիթ Սանասարյանը դատարան է հրավիրվել հարցաքննության

Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանի գործով դատարան է հրավիրվել հարցաքննության: Նա վկայի կարգավիճակ ունի:

Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է 2016 թ. հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և Ոստիկանության ՊՊԾ գունդը զավթած «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու՝ նրանց միանալու փորձի համար: Այս նույն մեղադրանքը ժամանակին առաջադրվել էր նաև Դավիթ Սանասարյանին եւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանին և էլի մի քանի քաղաքական գործչի, սակայն նրանց հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվել էր՝ բացի Անդրիաս Ղուկասյանից: 

 

Լրահոս

Դիտել ավելին