Կարևոր իրադարձություններ

Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում

09 Ապրիլ, 2019 09:50
Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում

Այսօր՝ ապրիլի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:35-ի սահմաններում Երևանի բնակիչ, 46-ամյա Արսեն Հակոբյանը իր վարած Ford Transit մակնիշի 25 ՏՕ 345 համարանիշի ավտոմեքենայով Սարալանջի նորակառույց ճանապարհից դեպի Փափազյան փողոց հատվածում՝ Վերին Անտառային 131 շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վարորդը փախուտի չի դիմել, ահազանգել է 1-03, որից հետո ժամանած բժիշկները արձանագրել են մահը, իսկ դրանից հետո վարորդը ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է սթափ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին