Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    539
    547

  • RUB

    7,47
    7,67

Կարևոր իրադարձություններ

ՀՅԴ-ն երազում է կրկին ստանձնել կառավարման լծակներ և ստվերային կառավարություն է ձևավորում. «Հրապարակ»

09 Ապրիլ, 2019 08:38
ՀՅԴ-ն երազում է կրկին ստանձնել կառավարման լծակներ և ստվերային կառավարություն է ձևավորում. «Հրապարակ»

«ՀՅԴ-ն երազում է կրկին ստանձնել կառավարման լծակներ և ստվերային կառավարություն է ձևավորում` ի դեմս ստեղծած 12 հանձնախմբերի:

Հանձնախմբերը ղեկավարողներն էլ կդառնան ապագա ստվերային կառավարության ներկայացուցիչները։ Այսպես․ արտաքին հանձնաժողովը ղեկավարում է Կիրո Մանոյանը, անվտանգությանը` Լևոն Մկրտչյանը, սոցիալականը` Արսեն Համբարձումյանը, մշակույթը` Լիլիթ Գալստյանը, գյուղատնտեսությանը` Արթուր Խաչատրյանը:

Իսկ ո՞վ է լինելու ձեր «վարչապետը»՝ հարցրինք ՀՅԴ մեր աղբյուրին։ «Ըստ ամենայնի` հանձնախմբերը համակարգող Արծվիկ Մինասյանը»: Կհամագործակցե՞ք ՀՀԿ-ի հետ: «Ազգային օրակարգի մասով որևէ խնդիր չունենք իրենց հետ»: Իսկ Քոչարյանի՞։ «Քոչարյանի հետ` նույնը»: Փողոցային պայքարի դուրս կգա՞ք։ «Ի անհրաժեշտության` անշուշտ»: Որպես ազգային-ավանդական կուսակցություն՝ ինչպե՞ս եք վերաբերվում տրանսգենդերի խորհրդարանական «հայտնությանը»։ «Առաջիկայում խնդրո առնչությամբ, կարծում եմ, պետք է քննարկումներ լինեն անպայման` բոլոր մակարդակներով»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին