Կարևոր իրադարձություններ

Սարալանջում «դրիֆթող» վարորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

08 Ապրիլ, 2019 23:48
Հեղինակ՝ Էդգար Ջանոյան
Սարալանջում «դրիֆթող» վարորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Այսօր՝ ապրիլի 8-ին, խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել ապրիլի 4-ին մայրաքաղաքի Սարալանջի փողոցում տեղի ունեցած դեպքի առթիվ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

«Ապրիլի 4-ին Երևանի Սարալանջի փողոցում տեղի ունեցած դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել։

Ապրիլի 8-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքում խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել ապրիլի 4-ին մայրաքաղաքի Սարալանջի փողոցում տեղի ունեցած դեպքի առթիվ: Հիշեցնենք, որ սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ Սարալանջի փողոցում «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ, կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, այդ թվում՝ ՃԵԿ անվտանգության կանոնները, ճանապարհի կենտրոնում, այսպես ասած՝ «դրիֆթում» էր։ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանձնարարել էր անմիջապես հայտնաբերել խախտում թույլ տված վարորդին ու ենթարկել պատասխանատվության՝ օրենքի ողջ խստությամբ։ Ոստիկանության ծառայողներն ուսումնասիրել էին տեսանյութը և հայտնաբերել օրինազանց վարորդին, որը բերվել էր ոստիկանություն։ Իսկ ավտոմեքենան տեղափոխվել էր ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Քրեական գործի հարուցումից հետո «Նիսսան» մակնիշի ավտոմեքենյի վարորդը ոստիկանությունում որպես կասկածյալ հարցաքննվել է: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Քննությունը շարունակվում է»,- ասված է նրա գրառման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին