Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու խոչընդոտող հիվանդություն չկա. ՀՔԾ պետ

07 Ապրիլ, 2019 16:07
Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու խոչընդոտող հիվանդություն չկա. ՀՔԾ պետ

Գեներալ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու խոչընդոտող հիվանդություն չկա: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի պաշտպանների հայտարարություններին, որ Գրիգորյանի կալանքը կյանքի հետ անհամատեղելի է:

«Փորձաքննություն են նշանակվել եւ պարզվել է, որ չկա նրան կալանքի տակ պահելու խոչընդոտող հիվանդություն»,- ասաց նա:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանն այս պահին էլ գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում:

 

Լրահոս

Դիտել ավելին