Կարևոր իրադարձություններ

ՀՀ ՊՆ հայտարարությունից հետո Զաքիր Հասանովը գեներալների հավաք է կազմակերպել. Աշոտ Ասատրյան

06 Ապրիլ, 2019 16:38
Հեղինակ՝ Աշոտ Ասատրյան
ՀՀ ՊՆ հայտարարությունից հետո Զաքիր Հասանովը գեներալների հավաք է կազմակերպել. Աշոտ Ասատրյան

Աշոտ Ասատրյանը գրում է.

«Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կոշտ հայտարարությունից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շտապեց այցելել զինծառայողներին, որպեսզի ինչ-որ կերպ բարձրացնի մարտունակությունը, քանի որ արդեն ժողովրդի մեջ լայն քննարկման առիթ էր դարձել հայտարարությունը։ 

Ադրբեջանի ԱԳՆ, ՊՆ և նախագահի հայտարարություններից ու ժողովրդին համոզելու փորձ անելուց հետո, արդեն այսօր՝ ապրիլի 6-ին, Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը հավաքել էր գեներալներին, որպեսզի քննարկեն Դավիթ Տոնոյանի հայտարարությունը ու դրան գումարած փոխանցի Իլհամ Ալիևի պահանջները։

Զաքիր Հասանովը իր գեներալներին հայտնել է, որ Հայաստանի պաշտպանության նախարարի նման հայտարարությունը կարող է ազդել առաջնագծում տիրող իրավիճակի վրա։ Իրականում Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը բավականին անհանգստացած է վերջին շրջանում Հայաստանի ռազմական ղեկավարության տրամադրվածությունից։ Դա է պատճառը , որ վերջին օրերի ընթացքում այսքան շատ են փորձում ազդել իրենց բանակի վրա»։

 

Լրահոս

Դիտել ավելին