Կարևոր իրադարձություններ

«Տրանսգենդերի ելույթն անարգանք էր մի ողջ քրիստոնյա ժողովրդի հանդեպ»

06 Ապրիլ, 2019 11:57
Հեղինակ՝ Հովնան Բաղդասարյան
«Տրանսգենդերի ելույթն անարգանք էր մի ողջ քրիստոնյա ժողովրդի հանդեպ»

 Երուսաղեմի հայոց  պատրիարքարանի դիվանապետ  Կորիւն Վրդ. Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

« Ազգային Ժողովում տրանսգենդերի ելոյթն անարգանք էր մի ողջ քրիստոնեայ ժողովրդի հանդէպ: Պէտք է արձանագրել, որ սեռական փոքրամասնութեան իրաւունքների պաշտպանութեան պատրուակով անարգուեց հայ ժողովրդի քրիստոնեական արժեհամակարգն ու դարաւոր ժառանգութիւնը: 
Ակնյայտ էր, որ ելոյթի նպատակը ոչ թէ իրենց խնդիրների բարձրաձայնումն էր, այլ` գովազդումը: 
Նման ելոյթ, այն էլ Մեծ Պահքի շրջանին, բացարձակապէս անընդունելի է եւ ոչ հարիր մեր ժողովրդին:
Մենք աշխարհին պէտք է ներկայանանք մեր հարուստ եւ իւրօրինակ քրիստոնէական ժառանգութեամբ եւ ոչ թէ` Ազգային Ժողովում տրանսգենդերներին ելոյթ ունենալու իրաւունք տալով: 
Նման երեւոյթները խորթ են մեր ժողովրդի համար եւ նման երեւոյթները մեր ժողովրդի վզին փաթաթելու իւրաքանչիւր փորձ, ի սկզբանէ դատապարտուած է ձախողման»:

 

Լրահոս

Դիտել ավելին