Կարևոր իրադարձություններ

Ու՞մ և ի՞նչ մեսիջ էր ուղղում «Սպայկա»-ի վրդովված տնօրենը.«Շաբաթ»

06 Ապրիլ, 2019 09:55
Ու՞մ և ի՞նչ մեսիջ էր ուղղում «Սպայկա»-ի վրդովված տնօրենը.«Շաբաթ»

Օրեր առաջ մեծ շուքով պանրի գործարան բացած և այդ օրը լրագրողներին ինքնավստահ,  իր հարկային մաքուր անցյալի մասին պատմող «Սպայկա» ընկերության հիմնադիրն ու տնօրենը հայտարարում էր, որ ընկերությունը  միայն իրենն է և ինքն է միշտ բոլոր հարկերը մուծել: Օդում պտտվող տեղեկությունների համաձայն՝ «Սպայկա»-ի  մյուս բաժնետերը եղել է Միքայել Մինասյանը, ում բաժնեմասը գրված է եղել նրա դրածո մի կնոջ անունով: Այդ կնոջ բաժնետեր լինելու լուրը հաստատել է նաև Դավիթ Ղազարյանը՝ ձերբակալվելուց հետո տրված ասուլիսում:

«Շաբաթ» օրաթերթին հայտնի է դարձել որոշակի տեղեկություններ այս ընկերության և նրա բաժնետերերի մութ անցյալի մասին:  Ըստ մեր աղբյուրների՝ պետությանը չվճարված միլիարդների մի զգալի մասը «Սպայկա»-ից  գնացել է այդ մյուս բաժնետիրոջ հետևում կանգնած մարդկանց «սև դրամարկղ»: Այդ հովանավորների գրպանը պարբերաբար մուծելով միլիարդավոր դրամներ, մի խումբ գործարարներ դարձել են չափազանց հաջողակ, քանի որ երկրում ունեցել են տանիք, որը նրանց պարբերաբար պաշտոնապես ազատել է հարկերից,  չի թողել, որ հարկային և մաքսային մարմինները պատշաճ ստուգումներ իրականացնեն,  պետք եղած դեպքում տարածքներ է տրամադրել:

Եվ հիմա քրեական հետապնդման ենթարկվող Դավիթ Ղազարյանի ասուլիսից կարելի է ենթադրել, որ նա գաղտնի մեսիջ է տալիս իր նախկին հովանավոր-բաժնետեր՝ Միքայել Մինասյանին, որպեսզի վերադարձնի իր տարած «սև փողերը»: Հակառակ դեպքում՝ հաջողակ գործարարը ստիպված է լինելու պատմել իր գործարար հաջողությունների գաղտնիքը, ինչը մի շարք նոր քրեական գործերի շղթա կապահովի իրավապահ մարմինների համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին