Կարևոր իրադարձություններ

Բարձրաստիճան զինվորականը ցուցմո՞ւնք է տվել Քոչարյանի դեմ. «Շաբաթ»

06 Ապրիլ, 2019 09:01
Բարձրաստիճան զինվորականը ցուցմո՞ւնք է տվել Քոչարյանի դեմ. «Շաբաթ»

«Շաբաթ» օրաթերթի տեղեկություններով Վեդիից մի  բարձրաստիճան զինվորական ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ՝ Մարտի 1-ի գործով։

Բարձրաստիճան զինվորականը  ցուցմունքին կից ներկացրել է նաև հեռախոսային զրույցի ձայնագրություն։ Այդ ձայնագրությունում լսվել է, թե ինչպես է Քոչարյանը հրահանգ տվել կրակել և ցրել ցուցարարներին։

Տեղեկության իսկությունը ճշտելու համար մենք խոսեցինք ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանի հետ,- նա ասաց.

«Նման տեղեկություն այս պահին չունեմ»:

ՀՔԾ խոսնակ Մարիա Օհանջանյանը խնդրեց ուղարկել գրավոր հարցում:

Խոսեցինք նաև Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի հետ, փաստաբանը ո՛չ հաստատեց ,և ո՛չ հերքեց.

«Ես այս տեղեկությունը չեմ կարող ո՛չ հաստատել, և ոչ էլ հերքե՛լ, 2 օր է մնացել՝ դիմացե՛ք...»

 

Լրահոս

Դիտել ավելին