Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը արդեն ի կատար է ածվել

05 Ապրիլ, 2019 19:37
Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը արդեն ի կատար է ածվել

Ֆեյսբուքյան «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջի հեղինակը բացահայտվել է, հարցաքննվել է, հարուցվել է քրեական գործ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը արդեն ի կատար է ածվել:  Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Քրեական գործը հարուցվել է ռասսայական, կրոնական,և ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով։ Մնացած մանրամասները կտրամադրի ԱԱԾ լրատվական կենտրոնը», - ասաց ԱԱԾ տնօրենը։

Երեկ՝  կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հանձնարարել էր զբաղվել սոցիալական ցանցերում մանիպուլյացիոն տեղեկություններ տարածող ֆեյսբուքյան հաշիվներով ու պատասխանատվության ենթարկել դրանց։

 

Լրահոս

Դիտել ավելին