Կարևոր իրադարձություններ

ԸՕ բարեփոխումների նպատակով կնախաձեռնեմ խորհրդարանական լսումներ․ Արարատ Միրզոյան

03 Ապրիլ, 2019 20:34
Հեղինակ՝ Արարատ Միրզոյան
ԸՕ բարեփոխումների նպատակով  կնախաձեռնեմ խորհրդարանական լսումներ․ Արարատ Միրզոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ և առաջարկել է տալ ընտրական օրենսգրքի բարեփոխումների մեկնարկը: Այս մասին Արարատ ՄԻրզոյանը հայտնել է ֆեյսբուքյան էջի միջոցով։

«Ես և խորհրդարանական գործընկերներս ձգտելու ենք իրականացնել բարեփոխումներ, որոնք բավարար օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմք կստեղծեն 2018թ. դեկտեմբերի 9-ի ազատ, արդար, թափանցիկ ու միջազգային լավագույն չափորոշիչներին համապատասխանող ընտրությունների փորձառությունը կապիտալիզացնելու համար»,- հայտնել է նա։

Միրզոյանը տեղեկացրել է, որ պայմանավորվածություն ենք ձեռք բերել նաև գործընթացը թափանցիկ, արդյունավետ ու ներառական պահելու, այդ թվում և քաղաքացիական հասարակության և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներին գործընթացում ընդգրկելու վերբերյալ։ «Նույն նպատակով շուտով կնախաձեռնեմ նաև թեմայի վերաբերյալ խորհրդարանական լսումներ»,- ասել է ԱԺ խոսնակը։

 

Լրահոս

Դիտել ավելին