Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    531
    539

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

ԱԺ նախագահի մեծածավալ-ներկայացուցչական այցին ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովից որեւէ մեկը չի մասնակցել. «Հրապարակ»

03 Ապրիլ, 2019 09:09
ԱԺ նախագահի մեծածավալ-ներկայացուցչական այցին ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովից որեւէ մեկը չի մասնակցել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գերմանիա կատարած ԱԺ նախագահի մեծածավալ-ներկայացուցչական այցին ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովից որեւէ մեկը չի մասնակցել, դա նորմա՞լ եք համարում՝ հարցրինք համանուն հանձնաժողովի անդամ Գայանե Աբրահամյանին։

«Նորմալ եմ համարում, որովհետեւ, ըստ էության, այցն ինքնին եւ ամբողջովին եվրաինտեգրման հարցերով չէր, այն բազմազան էր, այդ թվում եւ` տնտեսական,  դրա համար կարեւոր էր, որ Բաբկեն Թունյանն ու Ծովինար Վարդանյանը պատվիրակության կազմում լինեին»:

Մամուլում բոլորովին այլ ինտերպրետացիա եղավ` Արման Եղոյան-Արարատ Միրզոյան «խնդրով» բացատրվեց այն։ «Ես տեղյակ չեմ` կա՞ նման թնջուկ, թե՞ ոչ, գոնե ես չեմ նկատել»:

Ի դեպ, բավականին հետաքրքիր են դասավորվում նաեւ հարաբերությունները «նախկինների» հետ. օրերս կազմակերպված ԵՄ-Հայաստան հարաբերություններին նվիրված կոնֆերանսին «նախկինների» հետ էիք մասնակցում, ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ մատնանշեց ՍԵՊԱ-ի «վրա» նախկինների աշխատանքը, ընդմիջմանը` զրույց, բարեւ-բարլուս, «իրավիճա՞կ է փոխվել»։

«Գիտեք` Եվրանեսթ գնալուց առաջ էլ Մխիթար Հայրապետյանը, այո, հանդիպեց Արմեն Աշոտյանին, դա շարունակական  աշխատանք էր, եւ ես վստահ կարող եմ ասել, որ այն ժամանակ, երբ պարոն Աշոտյանն էր ղեկավարում Եվրանեսթի խորհրդարանական պատվիրակությունը, բավականին աշխատանք էր տարվել, եւ այդ աշխատանքն ինստիտուցիոնալ մակարդակում պահպանել էր պետք. ԵՄ-Հայաստան հարաբերությունների ու համաձայնագրի դեպքում եւս, երբ խնդիրը վերաբերում է պետական շահին` նախկին, նոր տարբերակումներ երբեք չեն լինելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին