Կարևոր իրադարձություններ

«Ադրբեջանական քարոզչամեքենան այսօր համարում է Ադրբեջանի հաղթանակի օր»

02 Ապրիլ, 2019 21:10
Հեղինակ՝ Կարեն Հովհաննիսյան
 «Ադրբեջանական քարոզչամեքենան այսօր համարում է Ադրբեջանի հաղթանակի օր»

Քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Զավեշտի հասնող ադրբեջանական քարոզչամեքնենա կորցրել է ժամանակի և ատարածության զգացողությունը:
Այսօր բոլոր ադրբեջանական պետական և ոչ պետական լրատվամիջոցները հայտնել են Ադրբեջանի հաղթանակի երեք տարվա մասին: Տարբեր շրջաններում ՏԻՄ մակարդականերով անցկացվել են միջոցառումներ: Ադրբեջանական քարոզչամեքնան այսօր համարում է Ադրբեջանի հաղթանակի օր, սակայն մյուս կողմից թվարկում է Ադրբեջանի կորուստները և մի այնպիսի լացակումած տեքստով, որ քիչ է մնում ճանաչես ցեղասպանության օր իրենց համար: 
Ադրբեջանը հայտնի ասույթի հետքերով է ուզում գնալ, համ ուզում է կույս մնալ, համ էլ հաճույք ստանալ: 
Մի կողմից իր ներքին լսարանին փորձում է ապրիլը ներկայացնել, որպես հաղթանակ Ադրբեջանի համար, մյուս կողմից արտաքին աշխարհին ցանկանում է ներկայացնել, թե իրենք որքան անպաշտպան են ու հայերն իրենց որքան վնաս են տվել:
Դե իսկ Իհլամ Ալիևն ընկել է հերթական էքստազի մեջ :
Նա հայտարարել է, որ ապրիլյան պատերազմը միայն առաջին փուլի վերջն էր, և որ երկրորդ փուլով լինելու է «օկուպացված» տարածքների ազատագրումը: Նա նաև իր ռազմական ուժի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հրամայել է, որ կազմ ու պատրաստ լինեն երկրի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանին «ազատագրելու» համար «օկուպացված» տարածքները»:

 

Լրահոս

Դիտել ավելին