Կարևոր իրադարձություններ

ԵՊՀ-ի 27-ամյա ուսանողը Volkswagen-ով բախվել է հաստաբուն ծառին ու շինության պատին. նրան առաջինը օգնության են հասել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները. ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի

24 Մարտ, 2019 20:46
ԵՊՀ-ի 27-ամյա ուսանողը Volkswagen-ով բախվել է հաստաբուն ծառին ու շինության պատին. նրան առաջինը օգնության են հասել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները. ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի

shamshyan.com-ը գրում է՝ Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 27-ամյա Գառնիկ Մկրտչյանը՝ իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 MO 393 համարանիշի ավտոմեքենայով, Թամանցիների փողոցում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին, այնուհետև թիվ 52 հասցեի շինության պատին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին առաջինը օգնության են հասել ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողներն ու քաղաքացիները: Օպերատիվ է գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Վահե Վարդանյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչներ Սամվել Թադևոսյանը և Հայկ Պետրոսյանը: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողներ Գարիկ Մինասյանը և Դավիթ Վարոսյանը, ովքեր դեպքի վայրից հեռացնում են հետաքրքրասեր քաղաքացիներին, որպեսզի խցանում չլինի: Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի «Էլեկտրական ցանցեր» ընկերության «Երքաղլույս» ՓԲԸ-ի աշխատակիցները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ա. Շահբազյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդը սովորում Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին