Կարևոր իրադարձություններ

Ձորաղբյուր-Ողջաբերդ ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը

24 Մարտ, 2019 15:51
Ձորաղբյուր-Ողջաբերդ ավտոճանապարհին  մեքենան ընկել է ձորը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մարտի 24-ին, ժամը 00:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացել, որ Ձորաղբյուր-Ողջաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը, պարզվել է, որ Ձորաղբյուր-Ողջաբերդ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Mercedes E320» մակնիշի (վարորդը չի հայտնաբերվել) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ սահել ձորը: Դեպքի վայրում տուժածներ չեն հայտնաբերվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

Լրահոս

Դիտել ավելին