Կարևոր իրադարձություններ

Վճարային տերմինալը հայտնվել է Թոխմախի «Աղի Լճեր» կոչվող լճակում

23 Մարտ, 2019 14:18
Վճարային տերմինալը հայտնվել է Թոխմախի «Աղի Լճեր» կոչվող լճակում

Այսօր՝ մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ը փոխանցում է, որ ժամը 11։20-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Թոխմախում գտնվող «Աղի Լճեր» կոչվող լճակում կասկածելի իր կա։ 

 Ոստիկանները նշված լճակի մեջ հայտնաբերել են վճարային տերմինալ և այն դուրս բերելու համար դիմել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությանը։

Ժամանել են հատուկ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր ջրասուզակի օգնությամբ ու ճոպանի միջոցով վերամբարձ կռունկով վճարային տերմինալն այնտեղից դուրս են բերել։ Գ. Շամշյանի տեղեկություններվ՝ նշված տերմինալն այս տարվա մարտի 13-ին անհայտ անձը կամ անձինք գողացել էին Նոր Նորք վարչական տարածքից։ 

 

Լրահոս

Դիտել ավելին