Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում

23 Մարտ, 2019 12:05
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում

Այսօր մարտի 23-ին, ոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։15-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 25.7-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ՝ 48-ամյա Տիգրան Մարգարյանի վարած Nissan Murano մակնիշի 51 RZ 100 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ Տարոն Սահակյանի վարած Ford Focus մակնիշի A 995 NK 159 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 2 վարորդներն ու Տ. Սահակյանի ուղևորներ՝ համագյուղացիներ Արամ Հասոյանը, Արմեն Աբրահամյանը, Արայիկ Հասոյանը և Նարեկ Աբրահմայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն, որտեղից 3 հոգին ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին