Կարևոր իրադարձություններ

«Աշխարհում զարմանում են, երբ հանրահավաք է տեղի ունենում և որևէ ավտոմեքենայի ապակի չի կոտրվում»

21 Մարտ, 2019 20:17
«Աշխարհում զարմանում են, երբ հանրահավաք է տեղի ունենում և որևէ ավտոմեքենայի ապակի չի կոտրվում»

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ապրիլի վերջին շաբաթ օրը Քաղաքացու օր հռչակելու կառավարության որոշմանը.

«Կարծում եմ` մեր քաղաքացիները միշտ ունեցել են շատ բարձր իրավագիտակցություն, որը մշտապես դրսևորվել է: Դա դրսևորվել է 2001-ին՝ Ա1 պլյուսի փակման հետ կապված, 2003, 2004-ին, 2005-ին և մշտապես: Մեր քաղաքացիները շատ քաղաքակիրթ մարդիկ են»:

Նախարարի խոսքով՝ աշխարհում զարմանում են, երբ հանրահավաք է տեղի ունենում և որևէ ավտոմեքենայի ապակի չի կոտրվում:

Նրա նշեց, որ Քաղաքացու օրը ընտրվել է շաբաթ օր` որպես ոչ աշխատանքային օր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին