Կարևոր իրադարձություններ

«Բոլոր խնդիրները հնարավոր է լուծել, բայց ո՛չ վերջնագրերով». Արայիկ Հարությունյանը՝ Ավշարի դպրոցում ստեղծված իրավիճակի մասին

20 Մարտ, 2019 19:28
«Բոլոր խնդիրները հնարավոր է լուծել, բայց ո՛չ վերջնագրերով». Արայիկ Հարությունյանը՝ Ավշարի դպրոցում ստեղծված իրավիճակի մասին

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյան հերքել է, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մորաքրոջ հարսը Ավշարի դպրոցում որևէ պաշտոնի է նշանակվել:

«Չի եղել, ժողովուրդ ջան, որևէ ուսմասվար չի նշանակվել»:

Ինչ վերաբերում է դպրոցում իրադրությանը՝ նախարարը նշել է, որ պետք է վերականգնեն աշակերտների իրավունքը՝ ծնողների աջակցությամբ:

«Կարծում եմ, որ վերջնագրերով խոսելու տրաբերակը, որ ընտրվել է՝ չենք գնա դպրոց, մինչև տնօրենը չհեռանա, ճիշտ չէ: Բոլոր խնդիրները հնարավոր է լուծել, բայց ո՛չ վերջնագրերով և ո՛չ իրենց երեխաների կրթական իրավունքները խախտելով»,- ասել է ԱրայիկՀարությունյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին