Կարևոր իրադարձություններ

Մոսկվայում հայտնաբերվել է Հայաստանի 11-ամյա քաղաքացու դի

20 Մարտ, 2019 14:51
Մոսկվայում հայտնաբերվել է Հայաստանի 11-ամյա քաղաքացու դի

Մոսկվայում՝ բնակարաններից մեկում հայտնաբերվել է Հայաստանի 11-ամյա քաղաքացու մարմին: Նա տառապում էր մանկական ուղեղային կաթվածով եւ ոչ մի տեղ չէր սովորում։ Նրա դին հայտնաբերվել է մայրաքաղաքի Հարավային Մեդվեդկովո շրջանում: 

Ինչպես հայտնում է քաղաքային նորությունների «Մոսկվա» գործակալությունը, այս մասին տեղեկացրել է իրավապահ մարմինների աղբյուրը: Դին հայտնաբերվել է մարտի 19-ի առավոտյան Մոլոդցովի փողոցի 15 տան 2-րդ մասնաշենքի բնակարանում՝ առանց բռնի մահվան արտաքին նշանների։ «Երեխայի գործազուրկ մայրն ասել է, որ տղան տառապում էր բնածին մանկական ուղեղային կաթվածով։ Նա ոչ մի տեղ չէր սովորում, հաշվառված չի եղել Ռուսաստանի հոգենյարդաբանական դիսպանսերում»,- պարզաբանել է գործակալության զրուցակիցը։ 

Մահացածին տարել են դիահերձարան։ Քննիչները շարունակում են պարզել երեխայի մահվան հանգամանքները։
 

Լրահոս

Դիտել ավելին