Կարևոր իրադարձություններ

ՊՊԾ գնդի գրավման գործով դատարանը ևս մեկ հանրային պաշտպան ներգրավեց

20 Մարտ, 2019 14:00
ՊՊԾ գնդի գրավման գործով դատարանը ևս մեկ հանրային պաշտպան ներգրավեց

ՊՊԾ գնդի գործով դատավոր Մեսրոպ Մակյանն այսօրվա նիստին որոշում կայացրեց հանրային պաշտպան Սեդրակ Մկրտչյանին ներգրավվել որպես ամբաստանյալներ Պավել Մանուկյանի և Արմեն Բիլյանի պաշտպան:

Արմեն Բիլյանը, սակայն, նշեց , որ հրաժարվում է հանրային պաշտպանի ծառայությունից:

«Ես չեմ կարողանում հանրային պաշտպանների հետ աշխատել, նրանք ինձ մոտ չեն գալիս, իմ կարծիքը չեն հարցնում: Ես չեմ ուզում՝ նրանք գան այստեղ շաբաթը մեկ, ասեն` այո կամ ոչ: Եթե պաշտպանին ուղարկում են ներկա ստանալու համար, ինձ հարկավոր չէ, ասեք, թող չուղարկեն»,- հայտարարեց Բիլյանը:

Դատավորի ճշտող հարցին, թե  հրաժարվո՞ւմ է պաշտպանից, նա արձագանքեց՝ այո.

«Դեմ եմ, հրաժարվում եմ երկուսից էլ, եթե կուղարկեն նորմալ պաշտպան, որ ինձ հետ կաշխատի, թող ուղարկեն»:

Պավլիկ Մանուկյանը, ով դատարանի սանկցիայի պատճառով նիստին ներկա չէր, դատարանը  նիստերի դահլիճ հրավիրեց և թույլատրեց կարծիք հայտնել պաշտպանի ներգրավման հարցի հետ կապված: Մանուկյանն էլ նշեց, որ ինքը պաշտպան ունի և հանրային պաշտպանի կարիք չունի:

 

Լրահոս

Դիտել ավելին