Կարևոր իրադարձություններ

Ավշար գյուղի դպրոցում կրքերը չեն հանդարտվում. ի՞նչ է պատմում դպրոցի նորանշանակ տնօրենը

18 Մարտ, 2019 23:16
Ավշար գյուղի դպրոցում կրքերը չեն հանդարտվում. ի՞նչ է պատմում դպրոցի նորանշանակ տնօրենը

Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Դպրոցի նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանը  դպրոց է գնացել ոստիկանների ուղեցկությամբ։

Shabat.am-ի հետ զրույցում խոսելով դպրոցում առկա իրավիճակի մասին, նորանշանակ տնօրենն ասաց․ «Ես մարտի 1-ին ընտրվել եմ Ավշարի միջնակարգ դպրոցի տնօրեն` 7 կողմ և 1 ձեռնպահ ձայնով: Չի եղել ոչ մի ուղղորդում. թող ինչ-որ մեկն ասի, որ իրեն ստիպել են:Ամոթ է... Ինձ դպրոցում դիմավորել են շատ վատ. ես նրանց նման այնքան չեմ ընկնի, որ խոսեմ սուտ և կառչեմ չեղած փրփուրներից, պարզապես կպատմեմ նրանց կողմից կատարված քայլերի հաջորդականության մասին: Ռեգինա Սիմոնյանը, ով չակերտավոր ասված, չի էլ երազում տնօրենի պաշտոնի մասին` դպրոց մտնելու առաջին իսկ վայրկյանից ինձ ներկայացրել է իր ծննդյան օրվա առթիվ կոլեկտիվի կողմից արված անակնկալը և հենց դրանից հետո ստացել իմ կողմից շնորհավորանք: Հյուսված զավեշտալի ստերից մեկն այն էր, թե ես նրան չեմ շնորհավորել: Մի պահ պատկերացրեք և վերլուծեք ...»:

Տնօրենն ասում է՝ պաշտոնն իրեն շատերի նման չի ուրախացնում, բայց ինքը դրան հասել է  արդար ճանապարհով: Անդրադառնալով փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանին աշխատանքից ազատելուն, Հ․Անդրեասյանն ասաց․«Կանչել եմ ուսմասվարին և հարցրել, ինչպե՞ս կընդունի այն փաստը, որ ես նրան ինձ տեղակալ չվերանշանակեմ և կատարեմ պաշտոնափոխություն, նա ասել է, որ որևիցէ խնդիր չի տեսնում՝ կարևորը ժամերը չկորցնի: Շատ սիրալիր ասել եմ, որ նման բան չի լինի. ես նրան կապահովեմ ժամերով և ավելին`սեպտեմբերից ավելի լավ կլինի: Նույնիսկ այդ օրը, երբ դեռ ոչ մի պաշտոնական որոշում չէր կայացվել, տանից զանգահարել եմ նրան ու ասել, որ առավոտյան մոտենա ինձ: Մինչև կմտներ ինձ մոտ` անհարգալից ձևով ուսուցիչներից ոմանք բղավել են նրա հետևից, թե չգնաս ժամերով մնաս այնտեղ: Ահա հարգանքը նրա նկատմամբ: Խոսեցինք և ես շատ ջերմ ասացի՝ դուք մայրիկիս տարիքին եք, ես չեմ ուզում ձեզ ցավեցնել, կաշխատենք միասին ու կճանաչենք միմյանց, այդ վայրկյանից արդեն դրսում լսվում էր երեխաների ձայնը` հեռացեք... Ուսմասվարը դուրս եկավ, որպեսզի հանդարտեցնի նրանց, բայց ինչի՞ մասին է խոսքը, երբ նրանք ուսմասվարի գործոնը ընդամենը գործիք պետք է ներկայացնեին հանրությանը, որի մասին ծնողներին գունագեղ ներկայացվել էր և նրանք արդեն իսկ հասցրել էին տնօրենի հանդեպ հակակրանք ձեռք բերել»:

Նշենք, որ արդեն մեկ շաբաթ է՝ Ավշար գյուղի դպրոցում շարունակում են դասադուլն ու գործադուլը։ Նրանք պահանջում են նորընտիր տնօրենի հրաժարականը՝ պնդելով, որ նա դպրոցի փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանին առանց պատճառի աշխատանքից ազատելու պահանջ է ներկայացրել, որպեսզի այդ պաշտոնում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մորաքրոջ հարսին նշանակի։

 

Լրահոս

Դիտել ավելին