Կարևոր իրադարձություններ

14.5 տոննա բեռ տեղափոխող մեքենան վերածվել է մոխրակույտի

18 Մարտ, 2019 14:08
14.5 տոննա բեռ տեղափոխող մեքենան վերածվել է մոխրակույտի

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 16-ին Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր հրդեհի փաստով։

shamshyan.com-ից հայտնում են, որ  ժամը 20։57-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել: Պարզ է դարձել, որ Բագրատաշենի անցակետում բեռնատար ավտոմեքենա է այրվում։ 

Հրդեհի վայր են մեկնել Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով

Հրշեջներն ու ոստիկանները պարզել են, որ ժամը 20։40-ի սահմաններում Բելառուսի Հանրապետության քաղաքացի՝ 55-ամյա Իոսիֆ Տոմչիկի կողմից վարած Iveko մակնիշի AK 1983-4 համարանիշի A 6770 A-4 համարանիշի կցորդիչով բեռնատարը և իր մեջ եղած 14.5 տոննա բեռը ամբողջությամբ այրվել է։

Կայքի  տեղեկություններով՝ բեռնատարում եղել են ներքնաշորեր, զուգագուլպաներ, թղթեր, օրացույցներ և այլ իրեր, իսկ վարորդն աշխատում է «Լոռի Կոմպանի» ընկերությունում։ Պարզվել է նաև, որ ավտոմեքենան գտնվելիս է եղել Բագրատաշենի մաքսատանը հարակից տարածքում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ի դիմաց, ճամփեզրին, և ըստ նախնական տեղեկությունների՝ կրակի պատճառը եղել է կարճ միացումը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին