Կարևոր իրադարձություններ

Սա հարկային օրենսգիրք է, որը սպասված էր բիզնեսի կողմից. Տիգրան Ավինյան

18 Մարտ, 2019 11:42
Սա հարկային օրենսգիրք է, որը սպասված էր բիզնեսի կողմից. Տիգրան Ավինյան

Այսօր լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատասխանելով հարցին, թե կառավարության ներկայացրած Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը արդյոք հեղափոխական է, պատասխանել է, որ ՀՕ փոփոխությունների այս փաթեթը սպասված էր բիզնեսի կողմից։

«Սա հարկային օրենսգիրք էր, որը սպասված էր բիզնեսի կողմից եւ համոզված եմ, որ այն դրական էֆեկտ է ունենալու տնտեսության վրա»,–նշել է նա:

Տիգրան Ավինյանը կարծում է՝ օրենսգրքի փաթեթի շուրջ քննարկումներն արդեն տեղափոխվում են Ազգային ժողովի դաշտ.

«Հարկային օրենսգրքի փաթեթը շատ ծավալուն է եւ շատ հարցեր են արծարծվում այդ փաթեթում , հետեւապես նաեւ դրա վերաբերյալ խոսակցություններն ու քննարկումները շարունակական են եւ արդեն իսկ տեղափոխվում է Ազգային ժողովի դաշտ»։

Նշենք, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը բողոքի գործողությունների առիթ տվել: Մասնավորապես, որոշ դրությների դեմ են արտահայտվել նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տնտեսագետ պատգամավորները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին