Կարևոր իրադարձություններ

Ապարան-Քուչակ ճանապարհին վթար է տեղի ունեցել

18 Մարտ, 2019 10:13
Ապարան-Քուչակ ճանապարհին վթար է տեղի ունեցել

Մարտի 17-ին, ժամը 22:24-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Toyota Camry» մակնիշի (վարորդ՝ Ա. Օ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:

ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան:

 

Լրահոս

Դիտել ավելին