Կարևոր իրադարձություններ

Միջավայրը պետք է լինի այն աստիճան սիրված ու գրագետ, ոնց որ ժամանակին մտածում էր Թամանյանը.Արթուր Մեսչյան

16 Մարտ, 2019 16:55
Միջավայրը պետք է լինի այն աստիճան սիրված ու գրագետ, ոնց որ ժամանակին մտածում էր Թամանյանը.Արթուր Մեսչյան

 Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, ով Երևանի հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան առիթով Կոմիտասի անվան պանթեոնում էր, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Օպերայի սրճարանների ապամոնտաժմանը։

Պատասխանելով Օպերայի սրճարանների մասին հարցին, Մեսչյանն ասաց․ «Եթե մայրաքաղաքում քաղաքաշինական փոփոխությունները բերեն նրան, որ էն ամենամեծագույն հաղթանակը, որ եղավ՝ էդ հեղափոխության ժամանակ եղած միաձուլումը, մերձեցումը, եթե սկսեն էս տեսակ թեմաներով քանդվել, այդ դա իմ համար կլինի ողբերգություն։ Իսկ էն, որ Օպերան պետք էր իր վզին սեղմված օղակից ազատել, կարծում եմ՝ չի գտնվի որևէ երևանցի, էդպես չի մտածի»։ Իսկ քաղաքաշինական մեծ փոփոխություններն էլ, ըստ նրա, քաղաքապետարանի քմահաճույքը չէ, երևանցիների պատվերն է, պետք է կատարեն։ Մեսչյանն ասում է, ինչ է եղել, մարդիկ աշխատանք են կորցնում, կգտնեն, թաղապետարանն էլ աշխատում է այդ ուղղությամբԼ Լրագրողների հետ զրույցում րագրողների Մեսչյանն ասաց նաև, որ բարդ է արդեն 2019-ին թամանյանական նախագծին վերադառնալը , լրիվ այլ բան է՝ թամանյանական ճարտարապետական արժեքային համակարգին վերադառնալը. «Ճարտարապետությունը երբեք չի կանգնում, զարգանում է, ձևափոխվում է: Բայց որպես մեր կյանքի իրավիճակ և միջավայր, որի մեջ մենք ապրում ենք, եթե կարողանանք այդ թամանյանական ազնվությունը պահել, կլինի շատ լավ»,-ասաց Արթուր Մեսչյանը։ Նա ասում է՝ կյանքը փոխվում է, շատ բան կա անելու, մենք էլ 30 հազարանոց քաղաք չենք, կարևոր է, որ միջավայրը, որում ապրում ենք, լինի այն աստիճան սիրված ու գրագետ, ոնց որ ժամանակին մտածում էր Թամանյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին