Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487,5

  • EUR

    545,5
    553,5

  • RUB

    7,42
    7,67

Կարևոր իրադարձություններ

Մոնթե Մելքոնյան ռազմաուսումնական վարժարանը կգործի նույն վայրում մինչև չտրամադրվի ավելի լավ պայմաններով տարածք.ՊՆ

16 Մարտ, 2019 15:38
Մոնթե Մելքոնյան ռազմաուսումնական վարժարանը կգործի նույն վայրում մինչև չտրամադրվի ավելի լավ պայմաններով տարածք.ՊՆ

Մոնթե Մելքոնյան ռազմաուսումնական վարժարանը կգործի նույն վայրում մինչև չտրամադրվի ավելի լավ պայմաններով տարածք՝ ռազմակրթական գործընթացի համար։ Այս մասին  ասաց ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը՝ փոխանցելով Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը դիրքորոշումը Մոնթե Մելքոնյան ռազմաուսումնական վարժարանի նպատակահարմարության շուրջ վերջին շրջանում ընթացող խմորումների վերաբերյալ։

«Եթե շենքը հանձնում ենք, պետք է ունենանք ավելի լավ պայմաններ, մինչ այդ դասերը կշարունակվեն»,– ասաց Ա. Հովհաննիսյանը։

Նշենք, որ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել էր, որ այս պահին կան քննարկումներ՝ կապված վարժարանի՝ ներկայիս համալիրի փոխարեն ռազմամարզական ուղղվածությանն առավել հարմարեցված եւ, ծախսային առումով, առավել ընկալելի կառույց տեղափոխելու շուրջ. «Ընդ որում, հանրապետության վարչապետի հետ մենք ունենք լիարժեք փոխհամաձայնություն այն հարցում, որ եթե վարժարանի տեղակայման վայրը փոխվի, ապա նոր համալիրը պետք է ունենա հնարավոր լավագույն պայմանները:

Անգամ չի քննարկվում Դիլիջանից, կամ Տավուշի մարզից այն տեղափոխելու հարցը։ Մենք ընդամենը քննարկում ենք ներկայիս համալիրի շահագործման նպատահարմարությունը եւ այլ լուծումներ գտնելու հնարավորությունը։ Վարժարանը շարունակելու է գործել՝ մատուցելով որակյալ կրթություն եւ դարբնոց հանդիսանալով մեր բանակի ապագա սպաների համար»,-նշել է նախարարը:

Նա ընդգծել է, որ իրականում վարժարանի ներկայիս համալիրը պահելն ու սպասարկելը չափազանց մեծ բեռ է բանակի համար։ «Արդյոք մենք չենք կարող գտնել լուծում, որի պարագայում հնարավոր կլինի տնտեսել այդ գումարի մի մասը, որով կկարողանանք, օրինակ, բազմաթիվ սպաների բնակարանային հարցեր լուծել։ Կարծում եմ՝ կարելի է եւ պետք է քննարկել»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին