Կարևոր իրադարձություններ

Եթովպիական կործանված ինքնաթիռի հրամանատարը վերադարձի թույլտվություն էր խնդրել.նոր մանրամասներ

15 Մարտ, 2019 12:40
Եթովպիական կործանված ինքնաթիռի հրամանատարը վերադարձի թույլտվություն էր խնդրել.նոր մանրամասներ

Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX 8 ավիահանրանավի հրամանատարը վերադարձի թույլտվություն է խնդրել Ադիս Աբեբայի օդանավակայանից թռչելուց հետո արդեն երեք րոպե անց, քանի որ օդանավը չափազանց արագ է սկսել արագություն հավաքել:

Այդ մասին ասված է մարտի 14-ին The New York Times (NYT) թերթում հրապարակված հոդվածում: Թերթի աղբյուրների խոսքով, որոնք ծանոթացել են հանրանավի անձնակազմի եւ ավիակարգավարների միջեւ խոսակցությունների վերաբերյալ տվյալներին, վերթիռից արդեն երեք րոպե անց հրամանատարը հանգիստ ձայնով հայտնել է «թռիչքի կառավարման» հետ կապված խնդիրների մասին:

Երկու րոպե հետո կարգավարներն ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ ինքնաթիռն անսովոր է շարժվում: Երեք րոպե անց հրամանատարը վերադարձի թույլտվություն է խնդրել, ըստ որում նրա ձայնը վկայել է, որ նա խուճապի է մատնված:
Ինքնաթիռի հետ կապը կորել է  թռիչքից մոտավորապես հինգ րոպե անց, ասված է նյութում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին