Կարևոր իրադարձություններ

Քոչարյանի կալանքը երկարացնելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը

14 Մարտ, 2019 21:06
Քոչարյանի կալանքը երկարացնելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը

Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանը վաղը՝ ժամը 15։00–ին, կհրապարակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու ՀՔԾ միջնորդության վերաբերյալ որոշումը։ Այս մասին այսօր՝ մարտի 14–ին, ավելի 9 ժամ տևած նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բավականին երկար՝ մոտավորապես 40 
րոպե բացատրություններ տվեց, մանրամասն ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել
փետրվարի 19-ից սկսած մինչեւ մարտի 2-ը»,–նշել է  նա։ 

 

Լրահոս

Դիտել ավելին