Կարևոր իրադարձություններ

Դավիթ Սանասարյանի՝ ՀՀԿ-ական և մերձՀՀԿ-ական կադրերը. «Հրապարակ»

14 Մարտ, 2019 09:30
Դավիթ Սանասարյանի՝ ՀՀԿ-ական և մերձՀՀԿ-ական կադրերը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ` արմատական հեղափոխական Դավիթ Սանասարյանը բավականին հետաքրքիր կադրային քաղաքականություն է վարում: Նրա «կադրային բանկը» հիմնականում բաղկացած է Հաշվեքննիչ պալատի կադրերից, սակայն էլ ավելի հետաքրքիրը ՀՀԿ-ական և մերձՀՀԿ-ական կադրերն են, որ բավականին լուրջ ֆունկցիաներ ունեցող ՊՎԾ-ի առանցքային պաշտոններում են:

ՊՎԾ բնապահպանության վարչության պետը` Արման Դավթյանը, ՀՀԿ-ական Թունելի Հակոբի (Հակոբ Հակոբյանի) քրոջ որդին է։

Հիշեցնենք` Թունելի Հակոբը  հետաքրքրություններ ունի «բնապահպանության» ոլորտում, այդ թվում և «Ամուլսարի» տեխնիկան ինքն է «սպասարկում»:

Ինչ վերաբերում է Դավիթ Սանասարյանի տեղակալ Ալբերտ Աբգարյանին, ապա նա ժամանակին աշխատել է նախագահականում, համարվել է Սերժ Սարգսյանի հովանավորյալը, 2017-ին  ՀՀԿ համամասնական ցուցակի 58-րդ համարն էր, ստեղծագործում էր ՀՀԿ-ի համար` նախընտրական երգն ինքն էր գրել:

Ըստ որոշ աղբյուրների, Սանասարյանը մտերիմ է «Մոնարխի»՝ Արմեն Գինոսյանի հետ։

Ի դեպ, մեզանում վեբ-կայք ունեն անգամ փոքրիկ վարսավիրանոցներն ու արհեստանոցները, սակայն ՊՎԾ-ն առ այս պահը կայք չունի։ Կառավարության կայքում և ծառայության ֆեյսբուքյան էջերում միայն հեռախոսահամար կա նշված, որին չեն պատասխանում, և էլեկտրոնային փոստի հասցե»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին