Կարևոր իրադարձություններ

ՍԴ անդամը մարտի 1-ի գործով ցուցմունք է տվել. ինչ է պատմել. «Ժողովուրդ»

14 Մարտ, 2019 08:05
ՍԴ անդամը մարտի 1-ի գործով ցուցմունք է տվել. ինչ է պատմել. «Ժողովուրդ»

Ինչպես հայտնի է, ՀՔԾ-ն ավարտել է 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործի նախաքննությունը` սահմանադրական կարգը տապալելու դրվագով: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել այս գործով որպես վկա, Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննված ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի ցուցմունքը:

Թոխյանը եղել է ՍԴ-ում նախագահական ընտրությունների դիմումը ներկայացնող դատավորներից մեկը, եւ դրանով է պայմանավորված հենց նրան հարցաքննելը:

ՀՔԾ քննիչի հարցը. ՀՀ ՍԴ անդամ Վալերի Պողոսյանը Ձեզ երբեւիցե պատմե՞լ է արդյոք իրեն ՀՀ նախագահի աշխատակազմ կանչելու, իր նկատմամբ ճնշումներ գործադրելու մասին:

Պատասխան– Չեմ հիշում, որ նման բան պատմած լինի: Ցանկանում եմ նշել նաեւ, որ շուրջ 2 ամիս առաջ ծանր վիրահատություն եմ տարել սրտի շունտավորման հետ կապված, 6 ժամ եղել եմ նարկոզի տակ: Բնական է, որ հիշողության հետ կապված խնդիրներ ունեմ եւ 10 տարվա վաղեմություն ունեցող շատ հանգամանքներ հիմա չեմ հիշում»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում 

 

Լրահոս

Դիտել ավելին