Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    532,5
    540,5

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

Երևանի քաղաքապետի ապտակը Սերժ Սարգսյանի փեսային

13 Մարտ, 2019 19:52
Երևանի քաղաքապետի ապտակը Սերժ Սարգսյանի փեսային

Այսօր Սերժ Սարգսյանի փեսային պատկանող սրճարանի՝ Ջազվեի աշխատողներն ու նաև հարակից սրճարանի մի քանի տասնյակ քաղաքացիներ որոշել էին մեդիա հիստերիա ապահովել, այսպես կոչված, «օպերայի սրճարանները» փրկելու համար։ Այս սրճարանները վաղուց էին ավիրել Օպերայի կանաչ տարածքները և այլանդակել ամենակարևոր մշակութային համալիրի տեսքը։

Պարզվում է՝ օրեր շարունակ Միքայել Մինասյանը տարբեր եղանակներով փորձել է կապվել Հայկ Մարությանի հետ, որպեսզի «հին» Հայաստանի մեթոդներով փորձի լուծել իր սրճարանի հարցը։ Նա այդ խնդիրը լուծելու համար դիմել էր Armenia TV-ում աշխատած այլ հայտնի մշակութային գործիչների, որպեսզի նրանք կազմակերպեին իր և քաղաքապետի հանդիպումը։ Քաղաքապետը կտրուկ մերժել էր անդրկուլիսային ցանկացած գործարք ու միջնորդներին հայտնել էր, որ նախկին հեռուստատեսային աշխատանքի հարաբերությունները մի կողմ, իսկ Երևանի շահը մի կողմ։ Քաղաքապետը նաև հայտնել էր, որ Երևանի տեսքն ու կանաչապատ տարածքները չեն կարող դառնալ նույնիսկ քննարկման թեմա։

Միքայել Մինասյանը, չկարողանալով հանդիպում ստանալ քաղաքապետի հետ, այդուհանդերձ, իր ենթականերին հանձնարարել էր հանգիստ շարունակել աշխատանքները և բացել իր սրճարանը։ Մինասյանը ոչ մի կերպ չէր կարողացել հավատալ ու հաշվարկել, որ Հայաստանում իրավիճակն այնպես է փոխվել, որ իրենից ու իր մի քանի լրատվամիջոցներից այլևս վախեցողներ չկան, և որ իր բոլոր մութ գործարքների փորձերն ու ահաբեկումերն այսուհետ դատապարտված են ձախողման։

Այսպիսի ապտակ ստանալով քաղաքապետից, անակնկալի եկած Մինասյանն ու իր աշխատողները այսօր Ազատության հրապարակ էին բերել իրենց ունեցած բոլոր մարդկանց և իրենց ունեցած բոլոր լրատվամիջոցներին։ Զուգահեռ հրապարակում էին նաև մյուս սրճարանների բողոքավորները ու նաև ազատ մի շարք լրատվամիջոցներ, ովքեր բալանսավորված նորկայացրին մի քանի օլիգարխի համար միլիոններ բերող սրճարանների պատկերը Երևանի կանաչապատման ու գեղեցկացման համար մտահոգ քաղաքապետի դեմ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին