Կարևոր իրադարձություններ

Լոռու մարզում քաղաքացին տրակտորով մոտ 70 մետր գլորվել է ձորը

13 Մարտ, 2019 13:51
Լոռու մարզում քաղաքացին տրակտորով մոտ 70 մետր գլորվել է ձորը

Երեկ՝ մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ինչպես հայտնում է  Shamshyan.com-ը՝ ժամը 15։00-ի սահմաններում Նեղոց համայնքի վարչական տարածքում գտնվող «Գլիզնաձոր» կոչվող հանդամասում աշխատանքներ կատարելու ժամանակ «Տ Կոնտեքշն» ՍՊԸ-ին պատկանող Կոմացո Տ155 մակնիշի 096 ԼԼ համարանիշի տրակտորի վարորդ՝ Օձուն գյուղի բնակիչ, 54-ամյա Դերենիկ Գալստյանը տրակտորի վառելիքը ստուգելու նպատակով բարձրացել է տրակտորի վրա, որի ժամանակ հողի սահք է տեղի ունեցել, և տրակտորը գլորվել է ձորը, վարորդ Դ. Գալստյանը նույնպես կորցրել է հավասարակշռությունը և մոտ 70 մետր գլորվել ձորը։

 Փրկարարները, քաղաքացիները և Ալավերդի բժշկական կենտրոնի բուժքույրը ձորն ընկած վարորդին առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, որից հետո պատգարակով մեծ դժվարությամբ դուրս են բերել երթևեկելի գոտի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև վիրավորին անմիջապես տեղափոխել են Ալավերդու հիվանդանոց։ Նշված հիվանդանոցից  հայտնել են, որ վիրավոր Դ. Գալստյանին տեղափոխել են Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին