Կարևոր իրադարձություններ

Ապամոնտաժում են Օպերայի շրջակայքի սրճարանները, իրավիճակը լարված է

13 Մարտ, 2019 13:28
Ապամոնտաժում են Օպերայի շրջակայքի սրճարանները, իրավիճակը լարված է

Երեւանի քաղաքապետարանը սկսել է ապամոնտաժել Օպերայի հարակից տարածքում գործող սրճարանները։ Shabat.am-ի լրագրողը հայտնում է, որ այս պահին իրավիճակը մի փոքր լարված է Օպերայի բակում:

Սրճարանների սեփականատերերը հավաքվել են և իրենց դժգոհությունն են հայտնում ստեղծված իրավիճակի հետ կապված: Լրագրողի փոխանցմամբ՝ սրճարանների սեփականատերերը  հանդես են եկել կոչով՝ թողեք աշխատենք:

Նրանք հայտնել են նաև, որ կանաչապատման ծրագիրը անօրինական է, քանի որ փաստաթղթերում ոչ մի հստակ ժամկետ գրված չի եղել: Նրանք պահանջում են նաև քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպում:

 

Լրահոս

Դիտել ավելին