Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել Նոր-Խարբերդ գյուղում

12 Մարտ, 2019 22:24
Հրդեհ է բռնկվել Նոր-Խարբերդ գյուղում

Մարտի 12-ին, ժամը 16:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր-Խարբերդ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:03 -ին, մարվել` 17:27 -ին:

Պարզվել է, որ այրվել են քաղաքացի Հ. Կ.-ին պատկանող տանը հարակից շինության տանիքի կառուցատարրերը՝ մոտ 10 քմ և կից տան բակում՝ 10 քմ խոտածածկույթ:

 

Լրահոս

Դիտել ավելին