Կարևոր իրադարձություններ

Դատարանը կալանավորեց 64-ամյա հորը սպանած 36-ամյա որդուն

12 Մարտ, 2019 21:01
Դատարանը կալանավորեց 64-ամյա հորը սպանած 36-ամյա որդուն

Այսօր՝ մարտի 12-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության Կոտայքի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության ն դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ, 36-ամյա Գևորգ Չոլախյանի նկատմամբ, ով կասկածվում է հորը՝ 64-ամյա Մելքոն Չոլախյանին սպանելու մեջ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Վարդան Ստեփանյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը Գ. Չոլախյանը դատարանի դահլիճից տեղափոխվել է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին