Կարևոր իրադարձություններ

Նախկին պատգամավորը կարծում է,որ հնարավոր է Հայաստանի նախագահի փորը ցավում է

12 Մարտ, 2019 12:57
Նախկին պատգամավորը կարծում է,որ հնարավոր է Հայաստանի նախագահի փորը ցավում է

«Նախագահի աշխատակզմից Արմենպրեսին տեղեկացրել են, որ երեկ ուշ երեկոյան Արմեն Սարգսյանին հրավիրել են մասնակցելու մարտի 12-ին Ստեփանակերտում կայանալիք` ՀՀ Անվտանգության խորհրդի նիստին: Արմեն Սարգսյանը ՏԵԽՆԻԿԱԿԱՆ պատճառներով չի մասնակցի նիստին: Հասկանու՞մ եք` ՏԵԽՆԻԿԱԿԱՆ: Հիմա օրինակ ես ի՞նչ մտածեմ, տեխնիկական պատճառը ո՞րն է` փորացավը՞, թե՞ ուղղաթիռում տեղ չի եղել: Իսկ միգուցե տեխնիկական խնդիրն այն է, որ երեկ ամբողջ օրը օդում հարց էր պտտվում` ինչու՞ է ԱԺ նախագահը մասնակցում, իսկ Հանրապետության նախագահը` ոչ: Կարո՞ղ է հարցը փակելու համար ուշ երեկոյան զանգահարել, հրավիրել են, բայց նեղսրտած նախագահը հրաժարվել է` հղում անելով տեխնիկական պատճառներին: Ամեն դեպքում, շատ տհաճ իրավիճակ է: Լրջանալ է պետք, պետությունը կանգնած է աննախադեպ մարտահրավերների առջև, ուղղակի լրջանալ է պետք…»

 

Լրահոս

Դիտել ավելին