Կարևոր իրադարձություններ

Իջևանում անասնագոմ է այրվել

11 Մարտ, 2019 21:34
Իջևանում անասնագոմ է այրվել

Մարտի 11-ին՝ ժամը 17:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երևանյան փողոցում՝ «Չռչռ» կոչվող տարածքի մոտակայքում, այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Խոլարքեր» կոչվող հանդամասում այրվում է անասնագոմը (մոտ 40 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:39-ին, մարվել՝ 18:22-ին:

Ամբողջությամբ այրվել է անասնագոմը:

 

Լրահոս

Դիտել ավելին