Կարևոր իրադարձություններ

Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում

11 Մարտ, 2019 14:27
Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում

 shamshyan.com-ից տեղեկանում ենք, որ  այսօր՝ մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։

Ժամը 03։50-ի սահմաններում Արարատ քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Կարեն Պողոսյանը իր վարած Գազ 31150 մակնիշի 19 ՕԼ 317 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 151 կմ հատվածում դեպի Մեղրի ընթանալիս ձախ շրջադարձ կատարելիս դոուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում՝ Դարբ գետի ափին։

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ 

 

Լրահոս

Դիտել ավելին