Կարևոր իրադարձություններ

Լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում

11 Մարտ, 2019 13:46
Լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում

Այսօր՝ մարտի 11-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ գյուղապետարանի դիմաց են հավաքվել մեծ թվով գյուղացիներ, ովքեր պահանջում են գյուղապետ Պարույր Սարգյանի հրաժարականը։

Բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնել են. «23 տարի է՝ գյուղապետը տզրուկի նման ծծում է մեր արյունը, համբերության բաժակն արդեն լցվել է։ Եթե մի մարդ թամահէ անում Քառօրյա պատերազմում կռված տղերքի գումարնեը յուրացնելով, թող ներեն մեզ՝ դա առնվազն սրբապղծություն է, իսկ նման գյուղապետ էլ չենք ուզում ունենալ։ Դիմել ենք վարչապետի վերահսկողական ծառայություն՝ Դավիթ Սանասարյանին՝ խնդրելով, որպեսզի ստուգումներ իրականացնեն և բազմաթիվ ապօրինություններ կհայտնաբերվի։ Սոցիալապես անապահով ընտանիքների անուններով խոշոր չափի գումարներ է դուրս գրել, մի մասը  գրպանել է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մարզպետը պատրաստվում է բողոքի ակցիայի մասնակիցներից կազմված խմբի անդամներին ընդունել մարզպետարանում՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին